Գլխավոր էջ | Հայաստան | Հայաստանը մեծապես կարևորում է խոսքի ազատությունը. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը մեծապես կարևորում է խոսքի ազատությունը. Զոհրաբ Մնացականյան

By

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է լրագրողներին մամուլի օրվա կապակցությամբ:

«Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ բոլոր մամուլի ներկայացուցիչներին և նրանց հսկայական լսարանին:

Մամուլի ազատության համաշխարհային օրվա խորհուրդն առավել ընդգծված է այսօր, երբ ողջ միջազգային հանրությունն առերեսվում է նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ մարտահրավերներին: Այդ մարտահրավերների հաղթահարումը ենթադրում է քաղաքացիական համերաշխություն, որի ձևավորման կարևորագույն գրավականն է վստահելի ու փաստերի վրա հիմնված տեղեկատվության հասանելիությունը:

Ազատ և անկախ մամուլը ժողովրդավարական հասարակությունների կենսունակության եւ  ժողովրդավարական վերափոխման շարժիչ ուժն է: Մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանի կարևորագույն նվաճումներից է, որին Հայաստանի հասարակությունը հասել է ազատության արժեքներին իր ձգտմամբ, իր ժողովրդավարական ընտրությամբ և այդ ընտրությունը պաշտպանելու ունակությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է խոսքի ազատությունը և լրատվամիջոցների անխափան գործունեության երաշխավորումը, տեղեկատվության հասանելիությունը, առավել ևս հակամարտության գոտիներում: Ազատ խոսքը և ազատ արտահայտվելու իրավունքը մեծ ներդրում կարող են ունենալ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործում»,-ասվում է ուղերձում:

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0