Գլխավոր էջ | Հայաստան | Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ. Ռուստամ Բադասյան

Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ. Ռուստամ Բադասյան

By
Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:

«Մամուլի ազատության համատեքստում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը: Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցում Հայաստանը 80-րդն էր: Սա Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում ժողովրդավարության ամրապնդման լավագույն ցուցիչն ու արձանագրումն է:

Վերջերս Հայաստանի կառավարության կողմից մամուլի կարևորությունն ընդգծող հերթական քայլը կատարվեց և լրատվական գործունեություն իրականացնողների համար Պետռեգիստրի տվյալները դարձան հասանելի՝ անվճար հիմունքով: Այս բարեփոխումը նախաձեռնեցինք այն համոզումով, որ կամրապնդենք հետաքննող լրագրության և մամուլի ազատության երաշխիքները, կնպաստենք լրատվամիջոցների կողմից հանրությանն առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն տրամադրելուն: Այս նպատակին ուղղված մեր բարեփոխումները շարունակական են լինելու:

Միաժամանակ, չենք կարող չնկատել ոլորտում առկա խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում են նաև մասնագիտացված միջազգային կազմակերպությունները: Լուրջ անելիքներ ունենք ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ:Վստահ եմ, սա ևս համատեղ ուժերով կհաղթահարենք և էլ ավելի կբարելավենք մամուլի ազատության վիճակը:

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ և շնորհակալ եմ բարեխիղճ լրագրողներին պրոֆեսիոնալիզմի ու կատարած անգնահատելի աշխատանքի համար»,-նշված է գրառման մեջ:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0