Գլխավոր էջ | Հայաստան | Հայաստանը գրանցել է Freedom House-ի զեկույցի պատմության մեջ ժողովրդավարացման ամենաբարձր ցուցանիշը

Հայաստանը գրանցել է Freedom House-ի զեկույցի պատմության մեջ ժողովրդավարացման ամենաբարձր ցուցանիշը

By
Հայաստանը գրանցել է Freedom House-ի զեկույցի պատմության մեջ ժողովրդավարացման ամենաբարձր ցուցանիշը

Freedom House-ը հետխորհրդային երկրների ժողովրդավարացման մասին իր զեկույցում բարձր է գնահատել Հայաստանի վերջին երկու տարիների ձեռքբերումներն այս ոլորտում

Հայաստանն արձանագրել է Freedom House-ի զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենաբարձ երկամյա ցուցանիշը, հայտարարել է ամերիկյան հանրահայտ իրավապաշպան կազմակերպությունն իր ‘’Nations in Transit” զեկույցի հրապարակումից հետո, որը նվիրված է հետխորհդային եվրասիական 29 երկրներում ժողովրդավարական զարգացումներին: Սա Հայաստանի արձանագրած ամենաբարձր ցուցանիշն է: Երկիրը վերջին երկու տարիներին մեծ առաջընթաց է գրանցել ընտրությունների անցկացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, նշում է կազմակերպությունը՝ ընդգծելով, որ դատական համակարգի շուրջ զարգացումները, սակայն, մտահոգությունների տեղիք են տալիս, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:

Freedom House-ի կարծիքով քաղաքական փոփոխությունների, օրենքի գերակայության և համակարգված կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ հանրային համաձայնությունը հիմք է ստեղծել Հայաստանում թավշյա հեղափոխության համար: Հանրային այս պահանջը պատմական հնարավորություն է ժոողովրդավարության զարգացման առումով, որը Ղրղզստանի զարգացումների հետ մեկտեղ ստիպել է մի շարք այլ ավտորիտար առաջնոդների վերանայել իշխանությունը պահպանելու նպատակներն ու միջոցները:

Զեկույցը կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել կառավարման համակարգի անցումային փուլում գտնվող երկրներին՝ առանձնացնելով Հայաստանն ու Ուկրաինան, որոնք վերջին երկու տարիներին արձանագրել են ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ: Այս երկրների առաջնորդներն այսօր կանգնած են առանց ժողովրդավարական նորմերի խախտման քաղաքացիների սպասումներն արդարացնելու, վստահությունը պահպանելու և կոռումպացված համակարգերը փոխելու մարտահրավերների առջև:

Freedom House-ը կոչ է անում ծրագրային ծավալուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին օրենքի գերակայության և ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ, ներառյալ դատական ու ոստիկանական համակարգերի բարեփոխումները: Թավշյա հեղափոխությունն աջակցած ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ծրագրերը պետք է ներառեն նաև հանրային միասնության պահպանման և քաղաքական բևեռացման վերացման նպատակներ, որոնք կօգնեն հաջողությամբ իրականացնել այլ բարեփոխումներ:

Զեկույցն ընդգծում է՝ եվրոպական և եվրասիական տարածաշրջանում ավելի շատ առաջնորդներ արդեն բացեբաց հարձակում են գործում ժողովրդավարական հաստատությունների ու արժեքների վրա: Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը կոչ է անում արևմտյան ժողովրդավարություններին չանտեսել իրենց հարևանությամբ ընթացող հակաժողովրդավարական գործընթացները, իսկ Միացյալ Նահանգներին՝ վերստանձնել իր առաքելությունը ժողովրդավարության պաշտպանության հարցում: Չբացառելով ժողովրդավարության զարգացման տեսանկյունից իրավիճակի վատթարացումը կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ Աբրամովիցը հույս է հայտնում, որ այս փորձությունը ի ցույց կդնի թափանցիկ ու պատասխանատու կառավարման կարևորությունը՝ պահանջարկ առաջացնելով նոր փոփոխությունների համար:

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0