Գլխավոր էջ | Հայաստան | Հայաստանի գյուղերում չաշխատող կանանց համար երեխայի խնամքի նպաստը կկազմի 53 հազար դրամ

Հայաստանի գյուղերում չաշխատող կանանց համար երեխայի խնամքի նպաստը կկազմի 53 հազար դրամ

By
Հայաստանի գյուղերում չաշխատող կանանց համար երեխայի խնամքի նպաստը կկազմի 53 հազար դրամ

Մինչեւ երկու տարեկան դառնալը երեխայի խնամքի նպաստը կմեծանա մինչեւ 26 500 դրամ՝ նախկին 18 հազարի փոխարեն: Զգալիորեն կմեծանա գյուղերում բնակվող չաշխատող կանանց նպաստը: 2020 թվականին այս նպատակով ընդհանուր հատկացվել է 1 մլրդ 450 մլն դրամ: Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերով փոխնախարար Սմբատ Սաիյանը:

Նրա խոսքով՝ 2021 թվականին գյուղական վայրերում ծրագրի իրականացման համար հատկացվելու է արդեն 4 մլրդ դրամ, 2022-ին՝ 8 մլրդ: «Կմեծանա ոչ միայն մինչեւ երկու տարեկան դառնալը երեխայի խնամքի նպաստը, այլեւ նպաստ ստանալու իրավունք կունենան գործազուրկ կանայք, որոնք գյուղական տեղանքում հաշվառված են մեկ տարուց ոչ պակաս: Այսպիսով՝ քաղաքներում բնակվող եւ մինչեւ երեխայի 2 տարեկան դառնալը նպաստ ստացող քաղաքացիների համար նպաստի չափը կկազմի 26 500 դրամ: Նույնքան կկազմի գյուղերում բնակվող չաշխատող կանանց համար երեխայի խնամքի նպաստը, որոնք ծնվել են հուլիսի 1-ից հետո: Ստացվում է, որ այդ քաղաքացիները նպաստ կստանան կրկնակի չափով՝ 53 հազար դրամ: Պարտադիր է, որ քաղաքացին, որը երեխայի հետ գրանցված է գյուղական տեղանքում, մինչեւ երեխայի 2 տարեկան դառնալը ոչ պակաս մեկ տարի անընդհատ բնակվի այնտեղ: Այս գործոնները ստուգվելու են սոցիալական աշխատողի ինստիտուտի կողմից: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հուլիսի 1-ից եւ տարածվելու է բոլոր քաղաքացիների վրա, որոնք այս պահին շահառու են համարվում»,- նշեց փոխնախարարը:

Նա հավելեց, որ նպաստի նշանակման համար ծնողի գտնվելու մասին պահանջը եւս չեղարկվել է, այսինքն, եթե ծնողը երկրում չէ, ապա նպաստ ստանալու իրավունքը չի չեղարկվում: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման պրոցեսը եւս հեշտացվել է: Արտասահմանում երեխայի ծնունդի գրանցման դեպքում նպաստ նշանակելու մասին դիմում այդ պետությունում այլեւս չի պահանջվում ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար: «Եթե երեխայի ծննդյան նպաստ ստանալուց հետո 12 ամսվա ընթացքում ծնողը նպաստ ստանալու դիմում չի ներկայացնում, եւ միջոցները վերադարձվում են պետբյուջե, ապա այն հասանելի է լինում հաջորդ 3 տարվա ընթացքում»,- նշեց պաշտոնյան:

Սաիյանը հավելեց, որ նախորդ տարիների ցուցանիշները ցույց են տալիս, որ տարեկան 37-38 հազար ծննդաբերած կանանցից 30 տոկոսը բնակվում է գյուղերում: «Հաշվի առնելով գյուղերում ծնելիության ցուցանիշները, որոնք 20-30 տարում, ի տարբերություն Երեւանի ցուցանիշների, վատացել են, նախատեսվում է իրականացնել ծրագրեր հենց այդ շրջաններում ծնելիությունը խթանելու համար: Դրա համար նախատեսված է բնակարանով ապահովելու 3 ծրագիր. միաժամանակյա աջակցություն հիփոթեքի գումարից մինչեւ 5 տոկոս, կանխավճարի ապահովագրություն եւ կանխավճարի մի մասի մարում»,- եզրափակեց փոխնախարարը:

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0