Գլխավոր էջ | Հայաստան | Ֆրանսաբնակ հայ բժշկի հավաստիացմամբ՝ դիմակ կրելը կարող է նպաստել համաճարակի հաղթահարմանը

Ֆրանսաբնակ հայ բժշկի հավաստիացմամբ՝ դիմակ կրելը կարող է նպաստել համաճարակի հաղթահարմանը

By
Ֆրանսաբնակ հայ բժշկի հավաստիացմամբ՝ դիմակ կրելը կարող է նպաստել համաճարակի հաղթահարմանը

Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանը, ով Հայաստան է ժամանել կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար, կարծում է, որ դիմակ կրելը, ձեռքերը պարբերաբար ախտահանելը և սոցիալական հեռավորություն պահպանելը կարող են մեծ դերակատարություն ունենալ համավարակը հաղթահարելու գործում:

Այս մասին Փափազյանն ասաց հունիսի 29-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

«Հպարտ եմ, որ կարողացա այս մեծ առաքելությունն իրականացնելու համար ժամանել Հայաստան և  սատարել մեր գործընկերներին: Պատիվ եմ ունեցել հանդիպելու մի շարք հայ բժիշկների, որոնք շատ կոմպետենտ են, աշխատում են օրնիբուն և այժմ ուժասպառ են»,-ասաց նա:

Փափազյանը կոչ արեց հասարակությանը պահպանել հակահամաճարակային կանոնները, որոնք  շատ պարզ են և կիրառվում են ամբողջ աշխարհում:  «Անհրաժեշտ է դիմակ կրել, ձեռքերը պարբերաբար ախտահանել և սոցիալական հեռավորություն պահպանել: Այդ կանոնները կարող են մեզ փրկել և դուրս բերել այս իրավիճակից»,-շեշտեց բժիշկը:

Անդրադառնալով բժշկության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանը՝ Փափազյանն ասաց, որ սա դեռ սկիզբն է: Նա հավելեց, որ մեծ սիրով է աշխատում հայաստանաբնակ բժիշկների հետ, կիսվում փորձով:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0