Գլխավոր էջ | Հայաստան | ԱԳ նախարար Մնացականյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ

ԱԳ նախարար Մնացականյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ

By
ԱԳ նախարար Մնացականյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ

Հուլիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգին և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ առանձնահատուկ կարևորելով առևտրատնտեսական և առողջապահական ոլորտները:

Երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և համագործակցության զարգացման դինամիկայի առնչությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նոր տիպի կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ազգային և միջազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին։

Նախարարները շոշափել են նաև միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցեր։ Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրեց տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի առնչությամբ ՀՀ մոտեցումները:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0