Գլխավոր էջ | Հայաստան | Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային

By
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային՝ Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։ Ուղերձում, մանավորապես, ասված է. «Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները: Խորապես համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև տարբեր ոլորտներում իրականացվող փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի նոր նախագծերով և ծրագրերով՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է կորոնավիրուսի դեմ պայքարում մեր պետությունների միջև հաստատված փոխգործակցությունը: Վստահ ենք, որ այս իրավիճակի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն համատեղ և համակարգված քայլերով»: 




  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0