Գլխավոր էջ | Հայաստան | Վաղը սեպտեմբերի 14-ին Եռաբլուրում տեղի է ունենալու ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկի հոգեհանգստյան կարգը

Վաղը սեպտեմբերի 14-ին Եռաբլուրում տեղի է ունենալու ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկի հոգեհանգստյան կարգը

By
Վաղը սեպտեմբերի 14-ին Եռաբլուրում տեղի է ունենալու ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկի հոգեհանգստյան կարգը

Հայտարարություն

Վաղը երկուշաբթի, սեպտեմբերի 14-ին, կեսօրից հետո, ժամը 14:00-ին, Երեւանի Եռաբլուր պանթեոնում, Ս. Էջմիածնի երիցագույն հոգևորական Տ. Ոսկան արք. Գալփակյանի նախագահությամբ, կատարվելու է հոգեհանգստյան պաշտոն Հայաստասնի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ Աբրահամ Թովմասյանի հիշատակին:

Կարանտինային պայմանների պատճառով, Հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու են սահմանափակ թվով մարդիկ:

Աբրահամ Թովմասյանի վաղաժամ մահը վրա հասավ սեպտեմբերի 10-ին: Հուղարկավորությունը և թաղումը տեղի ունեցավ Բեյրութում, Լիբանան:

Մամուլի ներկայացուցիչները հավելյալ տեղեկությունների համար կարող են կապվել  +374 - 55769869 հեռախոսահամարով:


Հայկական Ժողովրդային Շարժում

Կենտրոնական խորհուրդ

12 սեպտեմբերի 2020թ.

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0