Գլխավոր էջ | Հայաստան | Հանդիպել են Գարեգին Բ-ն եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը

Հանդիպել են Գարեգին Բ-ն եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը

By
Հանդիպել են Գարեգին Բ-ն եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր, հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց հետ կապված Հայ Առաքելական Եկեղեցու առաջարկությունները:

Որոշվել է, որ առաջիկայում տեղի կունենա կրթության հարցերով համապատասխան ենթախմբերի հանդիպումը, որի շրջանակում էլ անդրադարձ կլինի նշված թեմաներին։

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0