Գլխավոր էջ | Արցախ | Արցախում համայնքի ղեկավարների թեկնածուների 3.7 տոկոսը կանայք են

Արցախում համայնքի ղեկավարների թեկնածուների 3.7 տոկոսը կանայք են

By
Արցախում համայնքի ղեկավարների թեկնածուների 3.7 տոկոսը կանայք են

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ին ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն Արցախի Հանրապետության բոլոր 228 համայնքներում: «Արցախպրես»-ի հաղորդմամբ նման տվյալներ է հրապարակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու կապակցությամբ համայնքի ղեկավարի գրանցված 416 թեկնածուներից՝ 6 և ավագանու անդամների գրանցված 1401 թեկնածուներից՝ 7 թեկնածուների  գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել:

410 համայնքի ղեկավարի թեկնածուներից 155-ը (37,8 %) գործող համայնքի ղեկավարներ են, 15 թեկնածուներ (3,7 %) կանայք են:

96 համայնքի ղեկավարի թեկնածու (23,4 %) «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է, 14-ը (3,4 %)՝ Արցախի Ժողովրդավարական Կուսակցության, 11-ը (2,7%)՝ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, 278-ը (67,8%) անկուսակցական են: 228  համայնքներում գրանցվել են 416 համայնքի ղեկավարի թեկնածուներ, որոնցից 105 համայնքներում առաջադրվել են մեկական, 76 համայնքներում` երկուական, 39 համայնքներում` չորսական, 33 համայնքներում` երեքական և 5 համայնքներում` հինգ և ավելի համայնքի ղեկավարի թեկնածուներ:

Գրանցված 1401 ավագանու անդամներից 106 համայնքներում ավագանու անդամների 5-ական թեկնածու է առաջադրվել, 29 համայնքներում` 6-ական, 19 համայնքներում` 7-ական, ևս 19 համայնքներում` 8-ական, 18 համայնքներում` 9-44 ավագանու անդամի թեկնածուներ: Այստեղ ընդգրկված է նաև Ստեփանակերտ քաղաքը, որտեղ առաջադրվել է 42 թեկնածու:

Բոլոր 218  համայնքներում կազմավորվել են 277 ընտրական տեղամասեր, որտեղ ընդգրկվել են 2155 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ, որոնցից 1524-ը իգական սեռի, իսկ 631-ը` արակա սեռի ներկայացուցիչներ են: Ըստ կուսակցական պատկանելության` 424-ը` «Ազատ հայրենիք», 215-ը` Արցախի Ժողովրդավարական, 67-ը` «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», 4-ը` «Շարժում-88», 4-ը` «Ազգային Վերածնունդ», 7-ը` Կոմունիստական և 3-ը այլ կուսակցությունների անդամներ են, իսկ 1431-ը անկուսակցականներ են:

 ԿԸՀ հավատարմագրվել են 10 զանգվածային լրատվամիջոցներ, որում ընդգրկված են 33 ներկայացուցիչներ և 4 տեղական դիտորդություն իրականացնող կազմակերպություններ, որոնց կազմում ընդգրկված են 160 դիտորդներ:

Արդեն հավատարմագրվել են նաև 2 միջազգային դիտորդական կազմակերպություններ` ընդգրկված 75 դիտորդով: Արցախի ՏԻՄ ընտրություններին առաջին անգամ է միջազգային դիտորդական առաքելություն իրականացվելու:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0