Գլխավոր էջ | Արցախ | Արցախի նախագահը բյուջետային վարկ տրամադրելու համար երախտագիտություն է հայտնել ՀՀ վարչապետին ու կառավարությանը

Արցախի նախագահը բյուջետային վարկ տրամադրելու համար երախտագիտություն է հայտնել ՀՀ վարչապետին ու կառավարությանը

By
Արցախի նախագահը բյուջետային վարկ տրամադրելու համար երախտագիտություն է հայտնել ՀՀ վարչապետին ու կառավարությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը` Արցախին ՀՀ պետական բյուջեից 12,600,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ տրամադրելու գործադիրի ընդունած որոշման համար:

«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը Ձեզ և ՀՀ կառավարությանը` գործադիրի այսօրվա որոշման համար, որի համաձայն՝ Արցախի Հանրապետության տնտեսությանն աջակցելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2020թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվելու է 12,600,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ:

Հավատացնում եմ՝ այդ գումարի կարիքն Արցախի տնտեսությունը շատ ուներ, հատկապես՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու առումով: Այն ամբողջությամբ կուղղենք սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորմանը: Այս որոշումը ևս մեկ օրինակ է Արցախի բնակչության անվտանգության ու զարգացման գործում Հայաստանի Հանրապետության իշխանությունների ստանձնած հանձնառությունների հետևողական կատարման»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0