Գլխավոր էջ | Արցախ | Արցախի ապագան կախված է ՀՀ-ում հեղափոխության արժեքների ամրապնդումից. Մայիլյանը՝ Հանուն Հանրապետության նախաձեռնությանը

Արցախի ապագան կախված է ՀՀ-ում հեղափոխության արժեքների ամրապնդումից. Մայիլյանը՝ Հանուն Հանրապետության նախաձեռնությանը

By
Արցախի ապագան կախված է ՀՀ-ում հեղափոխության արժեքների ամրապնդումից. Մայիլյանը՝ Հանուն Հանրապետության նախաձեռնությանը

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության պատվիրակությունը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր հանդիպեց Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին։ Փոխադարձ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ և Արցախի  իրավիճակին, ղարաբաղյան հակամարտությանն ու արտաքին քաղաքական տարածաշրջանային և գլոբալ մի շարք հարցեր։

«Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը շնորհավորել է Արցախի ԱԳ նախարարին:

«Հանուն հանրապետության» նախաձեռնությունը շնորհավորեց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում վերանշանակման առթիվ, միաժամանակ շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար։ «Սա Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության առաջին այցն է, և այդ այցը կատարում ենք Արցախ։ ՀՀ և Արցախի անվտանգության ապահովումը հայության հավաքական շահերի առանցքային բաղադրիչն է։ Միայն ինքնիշխան պետությունն ու պետականակենտրոն քաղաքականությունը կարող են երաշխավորել այդ շահերի իրացումը»,-իր բացման խոսքում նշեց ԱԺ պատգամավորը։

Բաբաջանյանն անթույլատրելի որակեց նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում դավադրական և հակապետական այն ուժերին, որոնք ստանձնելով 5-րդ շարասյան դերը, Արցախի հարցը դարձրել են շահարկումների առարկա։

https://youtu.be/trq-s3eaF6w

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0