Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանը Թուրքիայից ԱԹՍ-ներ, տանկեր, ռազմական ուղղաթիռներ կգնի

Ադրբեջանը Թուրքիայից ԱԹՍ-ներ, տանկեր, ռազմական ուղղաթիռներ կգնի

By
Ադրբեջանը Թուրքիայից ԱԹՍ-ներ, տանկեր, ռազմական ուղղաթիռներ կգնի

Ըստ ադրբեջանական պետական «İctimai TV» հեռուստաալիքի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2020 թվականի փետրվարի 25-ին կնքված «Ռազմատեխնիկական աջակցության» համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանը Թուրքայից պատրաստվում է գնել ռազմական տեխնիկա։

Ադրբեջանակն կողմը հայտնել է թուրքական արտադրության մարտական ԱԹՍ-ներ (անօդաչու թռչող սարքեր), «Altay» տանկեր և «Atak» ռազմական ուղղաթիռներ գնելու իր մտադրության մասին։

Ինչպես նշել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ջոշքուն Բաշբուղը, Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերելու Ադրբեջանին 200 մլն թուրքական լիրայի շրջանակներում ։

Մեկ այլ փորձագետ՝ Յուսուֆ Ալաբարդան էլ ընդգծել է, որ այդ զենքերը կարող են կարևոր դերակատարում ունենալ «Ղարաբաղը թշնամու լծից ազատագրելու համար»։

Իսկ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազուլ Մուսթաֆան հիշեցրել է, որ չնայած Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, իրավունք չունի 3-րդ երկրներին զենք վաճառելու, սակայն նշյալ ռազմական տեխնիկան և զենքերը թուրքական արտադրության են, ուստի այդ առումով որևէ արգելք չկա։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0