Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանցի վերլուծաբանը ահազանգելով նոր պատերազմի մասին

Ադրբեջանցի վերլուծաբանը ահազանգելով նոր պատերազմի մասին

By
Ադրբեջանցի վերլուծաբանը ահազանգելով նոր պատերազմի մասին

Մեծ վտանգներ են սպասում Ադրբեջանին և Թուրքիան էլ անկարող է մեզ փրկել

Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ և վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն, ում կանխատեսումները մեծ մասամբ իրականություն է դարձել, ահազագում է, որ «Ներկա իրավիճակում Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական պատերազմ ծագելու վտանգը շատ լուրջ է»:

Զարդուշտ Ալիզադեն ադրբեջանական «Մայդան Թիվի» կայքէջում հրապարակած իր հոդվածում գրում է. «Պատերազմի վտանգը այս պահին շատ լուրջ է: Երբ ես մտածում եմ հանուն հողի պատերազմելու մեր հասարակության պատրաստկամության մասին, ակամայից հիշում եմ 1990-ականների սկզբնական տարիների օրերը, երբ չափազանցությունների էր գնում մեր հասարակությունը»:

«Եվ ես հիշում եմ այն ժամանակվա հիմար լոզունգներն ու կոչերը, ու հրապարակում գտնվող, այսպես կոչված, անգրագետ հրամանատարներին ու խայտառակ գերագույն գլխավոր հրամանատարին (Աբոլֆազլ Էլչիբեյին)»,- գրում է նա:

Ապա ադրբեջանցի վերլուծաբանը հարցնում է. «Կարծում եք մեր կառավարության և հասարակության մակարդակը բարելավվե՞լ է այն ժամանակվա համեմատ: Հիմա ավելի գրագետ և փորձառու մարդիկ են ղեկավարո՞ւմ Ադրբեջանի կառավարությունը: ... Ես տեսնում եմ մարդկանց, ովքեր հարբած են նավթային դոլարներով: Նրանք շփոթված են և ինքնագոհ, ու գնված առատ զինամթերքի ստվերի տակ իրենց ապագա հաղթանակն են տոնում»:

Ալիզադեն նշել է. «Ես ամենևին չեմ խրախուսում հանձնվելու ոգին: Ընդհակառակը, ճիշտ այնպես, ինչպես 1992-ի օգոստոսի 8-ին, ճշգրտորեն կանխատեսել էի գալիք աղետների մասին, որոնք մեզ սպասում էին, այժմ ևս մեզ դեպի պատերազմ սահեցնելը Ադրբեջանի համար պարտություն ու նոր ծուղակ եմ համարում: Ես Ադրբեջանին սպասվող ծանր կորուստներ ու հուսահատություն եմ կախատեսում, և պատրաստ եմ դա ապացուցել:

Իսկ այն լավատեսներին, ովքեր, առանց հիմնավորելու, իմ հակառակն են պնդում, հարց եմ տալիս. «Կարո՞ղ եք վերջին 30 տարում երկիրը կառավարող շրջանակի կողմից Ադրբեջանի համար արձանագրված գոնե մեկ հաջողություն ցույց տալ: Միայն թե խնդրում եմ «անկախությունը» չներկայացնել որպես նվաճում, դա, ինչպես խորհրդային այլ հանրապետություններում, Ադրբեջանում ևս իրականացավ Խորհրդային Միության փլուզման շնորհիվ:

Ես այն օրերին եղել եմ իրադարձությունների կիզակետում և անտեղյակ լավատեսների համար կարող եմ առնվազն երեք ժամ դասախոսել դրանց իրական բնույթի մասին, որպեսզի բացվեն նրանց աչքերը: Բացի հարյուրավոր հոդվածներից, ես այդ կապակցությամբ հրատարակել եմ 650 էջանոց մի գիրք»:

Ալիզադեն գրում է. «Ո՞ր առողջ կառավարության մասին եք խոսում: Միթե՞ կարելի է կաշառվող դատարանները, ծաղրանկարի վերածված Ազգային ժողովը և ծիաղելի կաբինետը հաջողված համարել: Մեզ մոտ բոլոր ընտրությունները կեղծվել են ու մեր կառավարությունը խայտառակել է աշխարհով մեկ, մեր քաղաքական գործիչները փողի ստրուկներ են: Փողը կուրացրել է բոլորին ...:

Ի՞նչ տեղի ունեցավ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Ի՞նչ եղավ վերջերս տեղի ունեցած Թովուզի բախումներում: Ի՞նչի մասին է խոսում զոհվածների թիվը: Իսկ ինչ վերաբերում է դիվանագիտության ոլորտում մեր կորուստներին, պետք է առանձին հոդված գրել այդ մասին: Հայաստանը բանակցություններում անընդհատ ամրացնում է իր դիրքերը: Ինչո՞ւ: Քանի որ մեր իշխանության թուլանալու և դեգրադացիայի ականատեսն է»:

Զարդուշտ Ալիզադեն եզրափակում է. «Եթե մենք չօգտագործենք խաղաղության հասնելու մեր ունակությունը, միջազգային հանրային կարծիքը, որը հիմա էլ մեզ ինպաստ չէ, դրական ուղղություն չի ընդունելու: Ես վստահ եմ, որ եթե իշխանությունների ինքնահավան մարմինները չխորհրդակցեն հասարակության ծառաների հետ, որոնց մինչև երեկ ճզմում էին ու մարդի տեղ չէին դնում, ապա Ադրբեջանի Հանրապետությանը մեծ վտանգներ են սպասում, և Թուրքիան էլ անկարող է փրկել մեզ»:

Սկզբնաղբյուրը՝ «Ազերիհա» կայքէջ

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0