Գլխավոր էջ | Միջազգային | Ձեզ կարող են հարցաքննել. Հոլանդիան զգուշացնում է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին

Ձեզ կարող են հարցաքննել. Հոլանդիան զգուշացնում է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին

By
Ձեզ կարող են հարցաքննել. Հոլանդիան զգուշացնում է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին

Հոլանդիայի (Նիդեռլանդներ) արտգործնախարարությունը Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացրել է, որ նրանք կարող են ենթարկվել հարցաքննությունների կամ այլ ստուգումների:

Նախարարության պաշտոնական կայքում արված հայտարարությամբ մասնավորապես ասվում է.

«Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություններ համարվող խմբավորումների անդամ լինելու կասկածանքով այդ երկրի օդանավակայաններում ոստիկանությունը կարող է ստուգել ձեր հեռախոսները կամ մյուս էլեկտրոնային սարքերը: Հարցաքննության կարող եք ենթարկվել Թուրքիայի սահմաններից դուրս ձեր արած հայտարարությունների, ինչպես նաև սոցմեդիայում արած գրառումների համար: Հորդորում ենք ճամփորդելիս այդ ամենը նկատի ունենալ»:

Նաև նշվում է, որ նախազգուշացումը հրապարակվել է այն բանից հետո, երբ Թուրքիա մեկնած Ֆրանսիայի Լիոն քաղաքի համալսարանի դոկտոր Թունա Ալթընելը ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից:  Ալթընելը մեղադրվում է Լիոնում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ «ահաբեկչության օգտին քարոզչություն» անելու մեջ:

Աղբյուր`    tr.euronews.com

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0