Գլխավոր էջ | Միջազգային | Վիեննայում թուրքերի և քրդերի միջև բախումների հետևանքով ոստիկաններ են տուժել

Վիեննայում թուրքերի և քրդերի միջև բախումների հետևանքով ոստիկաններ են տուժել

By
Վիեննայում թուրքերի և քրդերի միջև բախումների հետևանքով ոստիկաններ են տուժել

Վիեննայում թուրքերի և քրդերի միջև տեղի ունեցած անկարգությունների արդյունքում վիրավորվել է երկու ոստիկան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով երկրի ոստիկանությանը։

Թուրքերի և քրդերի միջև բախումը սկսվել է չորեքշաբթի օրը քրդերի խաղաղ ցույցի ժամանակ։ Կանանց իրավունքների համար նախատեսված հանրահավաքը գրավել է թուրք երիտասարդների ուշադրությունը, որոնք ի պատասխան սկսել են ցուցադրել «Մոխրագույն գայլեր» խմբավորման ուլտրանացիստական ժեստեր և հնչեցրել են վիրավորանքներ:

Հինգշաբթի օրը նույն տարածքում քրդերի և թուրք երիտասարդների միջև տեղի են ունեցել անկարգություններ: Ոստիկանական ուժերը միանգամից սկսել են վերահսկել իրավիճակը։

Ըստ ոստիկանության տվյալների՝ հինգշաբթի երեկոյան մոտ 300 մարդ մասնակցել է քրդական ցույցին։  Թուրք երիտասարդները բախվել են նրանց հետ, կողմերը միմյանց վրա  քարեր և շշեր են նետել:

Բախումների արդյունքում մի քանի հոգի ձերբակալվել է, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0