Գլխավոր էջ | Միջազգային | ԱՄՆ-ը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ-ը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

By
ԱՄՆ-ը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

Միացյալ Նահանգները թարմացրել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը ութ սուբյեկտներով: Այս մասին ասված է ԱՄՆ ֆիննախի՝ արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի  ծանուցման մեջ:

Ցանկում ներառված են մի շարք իրանական ընկերություններ, ինչպես նաև իրավաբանական անձինք Գերմանիայից, ԱՄԷ-ից և Հոնկոնգի ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանից: Ընկերությունները կապված են պողպատի, ալյումինի և երկաթի արտադրության հետ, նրանց դուստր ձեռնարկությունները, որոնք հանդես են գալիս որպես առևտրային գործակալներ:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվան Մնուչինը պարզաբանել է, որ սահմանափակումները կիրառվել են այն պատճառով, որ «իրանական ռեժիմը շարունակում է օգտագործել մետաղի արտադրողների գործունեությունից ստացված շահույթը» և արտաքին առևտրի գործակալներին՝ «ամբողջ աշխարհում ապակայունացնող վարքագիծը ֆինանսավորելու համար»:

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0