Գլխավոր էջ | Միջազգային | Պրահայի արքեպիսկոպոսը հրապարակել է ՀՀ դեսպանության տեղեկատվությունը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Պրահայի արքեպիսկոպոսը հրապարակել է ՀՀ դեսպանության տեղեկատվությունը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

By
Պրահայի արքեպիսկոպոսը հրապարակել է ՀՀ դեսպանության տեղեկատվությունը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան «Ֆեյսբուք»-ի իր  էջում գրառում է կատարել, որին կից հրապարակել է ՀՀ դեսպանության կողմից  տրամադրված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների և ադրբեջանա-թուրքական արձագանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության՝ վերջինիս գրասենյակի կողմից չեխերեն թարգմանված տարբերակը։ Դեսպանության տրամադրած տեղեկատվությանը կից Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան կատարել է հետևյալ գրառումը

«Հրապարակում եմ Պրահայում ՀՀ դեսպանությունից ստացված նյութը, որը ցույց է տալիս, թե ինչ վտանգավոր դրության մեջ է ևս մեկ անգամ հայտնվել Հայաստանի Հանրապետությունը, ինչը մեզ ցավոք արդեն հայտնի է Հայոց ցեղասպանության սարսափների պատմությունից։

Բացի այդ, Սուրբ Սոֆիայի տաճարի՝ քրիստոնեական բազիլիկայի և Պոլսո պատրիարքի նստավայրի մզկիթի վերածումը և դրան առնչվող բոլոր քաղաքական իրադարձություններն ինձ նույնպես մեծ մտահոգություն են պատճառում։ Խնդրում եմ բոլոր հավատացյալներին չմոռանալ աղոթել հայ ժողովրդի խաղաղության և ազատության համար»։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0