Գլխավոր էջ | Միջազգային | Պենտագոնը դատապարտել է Իրանի զորավարժությունների ժամանակ ամերիկյան ավիակրի մակետի օգտագործումը

Պենտագոնը դատապարտել է Իրանի զորավարժությունների ժամանակ ամերիկյան ավիակրի մակետի օգտագործումը

By
Պենտագոնը դատապարտել է Իրանի զորավարժությունների ժամանակ ամերիկյան ավիակրի մակետի օգտագործումը

ԱՄՆ-ի 5-րդ նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Ռեբեկա Ռեբարիչը քննադատել է Իրանում անցկացված զորավարժությունների ժամանակ ամերիկյան ավիակրի մակետի օգտագործումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք տեղյակ ենք, որ իրանական զորավարժությունների ժամանակ որպես թիրախ անշարժ ավիակիր հիշեցնող նավի մակետ է օգտագործվել»,- հայտարարել է Ռեբարիչը:

Նա Իրանի գործողություններն անպատասխանատու և անխոհեմ է անվանել: Թեհրանը հարձակողական զորավարժություններ է անցկացնում՝ փորձելով «ահաբեկել և հարկադրել»:

Ռեբարիչը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հակամարտություն չի ցանկանում, բայց ի վիճակի է իրեն պաշտպանել «ցանկացած ծովային սպառնալիքից»:

 

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ զորավարժությունները չեն խախտել ԱՄՆ գործողություններն այդ տարածքում և չեն ազդել Հորմուզի նեղուցում ազատ առևտրային հոսքին:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0