Գլխավոր էջ | Իրան | Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի տեղակալի հետ

Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի տեղակալի հետ

By
Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի տեղակալի հետ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հունիսի 20-ին հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ: Իրանում Հայաստանի դեսպանությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի առնչությամբ հայկական կողմի ներկայացրած պայմանագրային փոփոխությունների մասին առաջարկությունը:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմերի շահագրգիռ տնտեսվարող ընկերությունների և փորձագետների կողմից տեխնիկատնտեսական և իրավական հարցերում համաձայնեցումներից և դիրքորոշումների հստակեցումից հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ԻԻՀ նավթի նախարարությունների ղեկավարությունների մակարդակով կազմակերպել հեռավար բանակցությունների անցկացում՝ վերջնական լուծումներ ձեռք բերելու նպատակով:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0