Գլխավոր էջ | Իրան | Իրանի իշխանությունները Թրամփին ձերբակալելու հրամանագիր են տվել և դիմել են Ինտերպոլին

Իրանի իշխանությունները Թրամփին ձերբակալելու հրամանագիր են տվել և դիմել են Ինտերպոլին

By
Իրանի իշխանությունները Թրամփին ձերբակալելու հրամանագիր են տվել և դիմել են Ինտերպոլին

Իրանի դատական իշխանությունները, ըստ Թեհրանի, հունվարի 3-ին իրանական «Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանի սպանության համար պատասխանատու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ևս 30-ից ավելի անձանց կալանավորելու հրամանգիր են տվել՝ հայտնում է Associated Press գործակալությունը:

Ըստ Թեհրանի դատախազ Ալի Մեհրի՝ Թրամփը և մյուսները մեղադրվում են «սպանության և ահաբեկչության համար»: Բայց դատախազը չի նշել, թե ում, բացի Թրամփից, կցանկանա ձերբակալել Իրանը:

Նա նշել է, որ Իրանը մտադիր է արդարություն փնտրել նույնիսկ այն բանից հետո, երբ Թրամփը թողնի նախագահությունը:

Մեհրը նշել է, որ Իրանը Ինտերպոլին խնդրել է «կարմիր ծանուցում» տալ՝ Թրամփին և Սոլեյմանիի սպանության մեջ այլ մեղադրվողներին ձերբակալելու համար: Սակայն, ինչպես AP- ն պարզաբանում է, Ինտերպոլը դեռևս չի մեկնաբանել Իրանի իշխանությունների խնդրանքը:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0