Գլխավոր էջ | Իրան | Իրանը բողոքել է Թուրքիայի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ում «Իսլամական գեղագրություն» գրանցելու առաջարկի կապակցությամբ

Իրանը բողոքել է Թուրքիայի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ում «Իսլամական գեղագրություն» գրանցելու առաջարկի կապակցությամբ

By
Իրանը բողոքել է Թուրքիայի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ում «Իսլամական գեղագրություն» գրանցելու առաջարկի կապակցությամբ

Իրանի Մշակութային ժառանգության փոխնախարարը տեղեկացնում է, որ. «Ստացված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան «Իսլամական գեղագրություն» անվան տակ մի թղթածրար է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, 2021թ. օրակարգում արծարծելու պահանջով, որի դեմ առարկել է Իրանը:

Փոխնախարարը ընդգծել է. «Թուրքիայի կողմից ներկայացված թղթածրարը կրում է իսլամական ածականը, ինչի պատճառով պաշտոնապես բողոքել է Իրանը, քանի որ այդ ածականը չի կարող սահմանափակվել միայն Թուրքիայով:

Իրանը նաև գեղագրության վերաբերյալ թղթածրար է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, 2021թ. օրակարգում խննարկման դնելու համար:

Հիշեցնենք, Թուրքիան արաբատառ գրերից հրաժարվել է դեռ 1920-ականներին: Իսկ գեղագրության ասպարեզում այդ երկիրը այնքան անցյալ և հարստություն չունի, որքան տարածաշջանի մյու երկրները և հատկապես Իրանը:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0