Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Իրանահայ երգիչ Անդին Հոլիվուդի Փառքի ծառուղում իր աստղն է ստանում

Իրանահայ երգիչ Անդին Հոլիվուդի Փառքի ծառուղում իր աստղն է ստանում

By
Իրանահայ երգիչ Անդին Հոլիվուդի Փառքի ծառուղում իր աստղն է ստանում

Իրանահայ երգիչ Անդին իր աստղն է ստանում Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ դառնալով առաջին իրանցի արտիստը, որն արժանանում է այդ պատվին:The Guardian-ի հետ զրույցում Անդին հույս է հայտնել, որ այս իրադարձությունը կփոխի իր կյանքը:

 Նա 22 տարեկանում տեղափովել է Լոս Անջելես ու սկսել զբաղվել իր երազած աշխատանքով, սկսել է կիթառ նվագել գիշերային ակումբներում։

Իր երգչի ճանապարհը սկսվել է 1980-ական թվականներից, երբ հանդես եկավ Անդի և Քուրոս դուետով։ 1985-91 թվականների ընթացքում դուետը թողարկում է 4 ալբոմ: Հետագայում Անդին սկսում է մեներգչի կարիերանՀետագայում Անդին լույս է ընծայել 15 ալբոմ, ներառյալ «And My Heart...» ալբոմը, որտեղ երգում է մի քանի լեզուներով: Նրա ալբոմները վաճառվել են միլիոնավոր օրինակներով:

61-ամյա միջազգայնորեն ճանաչված փոփ երգիչն ասում է, որ պատրաստ է մի «նոր սկզբի»։Անդին նշել է, որ շատ դժվար է լինել իրանցի-ամերիկացի արտիստի կարգավիճակում: «Ինչ ես ստեղծում եմ, ստեղծում եմ իմ ժողովրդի՝ իմ ամերիկացի, իրանցի և հայ ժողովրդի համար»,-ասել է Անդին:


Մանրամասները՝ տեսանյութում 

https://youtu.be/qWeykqjoGHI

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0