Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Իրանահայ համայնքում կորոնավիրուսից մահացավ ևս մեկ հոգի

Իրանահայ համայնքում կորոնավիրուսից մահացավ ևս մեկ հոգի

By
Իրանահայ համայնքում կորոնավիրուսից մահացավ ևս մեկ հոգի

Վերջին զոհը տարեց էր, Թեհրանի 6-րդ քաղաքամասից

Ըստ վերջին տվյալների, ցայժմ Իրանահայ համայնքում կորոնավիրուսի վարակման հետևանքով գրանցված մահացությունների թիվը հասել է 14-ի: Վերջին զոհը տարեց էր, Թեհրանի 6-րդ քաղաքամասից:

Հիշեցնենք, սրանից առաջ մեզ մոտ կորոնավիրուսից զոհվածների թիվը 13 էր, ընդորում՝ 8-ը փաստված՝ կորոնավիրուսի ախտորոշիչ թեստով, 5-ը կասկածելի:

Հանգուցյալներից 12-ը Թեհրանից էին, մեկը՝ Սպահանից: 5-ը՝ կին, 8-ը տղամարդ: 6-ը տառապում էին տարբեր խրոնիկ հիվանդություններից:

Իսկ երեկ, Սպահանում, կորոնավիրուսով վարակված 40-ամյա մեր հայրենակիցը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0