Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | ՀՅԴ պաշտոնաթերթի խմբագիր. «Իրանահայությունը չի ցանկանում 5-րդ շարասյան տպավորություն թողնել»

ՀՅԴ պաշտոնաթերթի խմբագիր. «Իրանահայությունը չի ցանկանում 5-րդ շարասյան տպավորություն թողնել»

By
ՀՅԴ պաշտոնաթերթի խմբագիր. «Իրանահայությունը չի ցանկանում 5-րդ շարասյան տպավորություն թողնել»

Թեհրանում հրատարակվող, ՀՅԴ պաշտոնաթերթի՝ «Ալիք» օրաթերթի, խմբագիր Դերենիկ Մելիքյանն, Թեհրանում ՀՀ դեսպանության դիմաց կայացած բողոքի ակցիայի կապակցությամբ, հարցազրույց է տվել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության, որին անհասկանալիորեն, չի անդրադարձել նույնինքն «Ալիք»-ը:

Նկատի ունենալով այն փաստը, որ պրն. Մելիքյանը տարօրինակ կերպ է մեկնաբանել իրանահայության քաղաքական մոտեցումները, մտածեցինք այն միանգամայն և առանց մեկնաբանությունների մատուցել Իրանի հայ համայնքին, և ինչու ոչ նաև ողջ հայության, դատողությունը թողնելով ընթերցողին:

«ԱրմՆյուզ».- Մենք այստեղ խոսեցինք, թե ինչ շրջանակներ են կանգնած այս ակցիայի հետևում: Ըստ ձեզ ի՞նչ տեղեկություններ կան:

-Դերենիկ  Մելիքյան. «Պետք է ասել, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն, ակցիայի մասնակցողները եղել են ուսանողներ, իսլամական, այսպես ասած թեքում ունեցող, իսլամական միության կոչվող ուսանողներ, որոնք հավաքվել էին Հայաստանի դեսպանատան շենքի առջև, իրենց ակցիան էին առաջ տանում, ունենալով համապատասխան լոզունգներ և հակաիսրայելական բնույթ կրող լոզունգներ»:

«ԱրմՆյուզ».- ՀՀ դեսպանությունը որևէ պաշտոնական մեկնաբանություն տվե՞լ է:

-Դերենիկ  Մելիքյան. «Այս դեպքի առնչությամբ դեռ ոչ: Բայց, ընդհանուր առմամբ, ուսանողների կողմից բողոքի պատճառը բաձրաձայնած Իսրայելում հայաստանյան դեսպանություն հիմնելու կապակցությամբ, դեռ նախքան այս, շուրջ երկու շաբաթ առաջ, այնքան որ տեղյակ ենք մենք, Հայաստանի դիվանագիտական գերատեսչության կողմից տրվել է բացատրություն, այդ բողոքի կապակցությամբ, առհասարակ այս բողոքի, որը հնչել էր ժամանակին իրանական դիվանագիտական և այլ խողովակների կողմից:

«ԱրմՆյուզ».- Իրանահայ համայնքը ինչպե՞ս է արձագանքում այս ամենին:

-Դերենիկ Մելիքյան. «Տեսեք, Իսլամական հեղափոխության այս 40-ամյա ժամանակաշրջանում, գոնե վերջին 30 տարիներին, երբ Հայաստանի անկախության ականատեսը եղանք մենք, պետական, դիվանագիտական, քաղաքական նմանատիպ դիրքորոշումներ, թե կապված այս խնդրի հետ, այս դեսպանատան խնդրի հետ, և թե առհասարակ հայ, Արցախյան ավելի շուտ, Արցախի՝ ղարաբաղյան հիմնախնդրի գծով, պետության կողմից, կամ տարբեր շրջանակների կողմից ոչ պաշտոնական, որովհետև գիտեք, պետական մոտեցում, դիրքորոշում գոյություն ունի և կա խմբակցային, ասենք էթնիկական, թրքախոսների կողմից բարձրաձայնվող խնդիրներ, այսպես մոտեցումներ գոյություն ունի: Իսկ հաճախ է եղել, որ իրենց բողոքը, դժգոհանքն են հայտնել, առհասարակ, Հայաստան, Արցախ, հայկական այսպես ասած դիվանագիտական պատասխանատուների նկատմամբ, տվյալ հարցի վերաբերյալ: Իսկ հայ համայնքը, ընդհանրապես, փորձել է ուղղակիորեն, ինքը որպես Իրանի քաղաքացի, ուղղակիորեն չհակադարձել, և քաղաքացիական նորմն էլ կարծում եմ հենց այդպիսին է, մանավանդ այս հարևան Իրանում փորձում է այդ հակադարձությունը չստանա այսպես ասած հինգերորդ շարասյան կողմից կատարված մի քայլ: Այդպես, որ շատ զգուշավոր փորձում է հայկական համայնքը իր կարելիություններով, իր ազգային տարբեր կառույցների կողմից, հասարակական քաղաքական կառույցների կողմից, խորհրդարանի պատգամավորների կողմից լուսաբանական բացատատրական այսպես հանդիպումներով տվյալ դժգոհանքները կամ խնդիրները որ գոյություն ունեն առհասարակ Հայաստանի կամ Արցախյան հարցը, կամ այս՝ Իսրայելի մեջ դեսպանություն բանալու խնդրով արծարծել»:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ, 18-րդ րոպեից հետո.

https://www.tert.am/am/news/2020/06/10/Gasparyan-abraham/3313444

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0