Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Հայտարարություն, որը պատասխանի է կարոտում

Հայտարարություն, որը պատասխանի է կարոտում

By
Հայտարարություն, որը պատասխանի է կարոտում

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանն այսօր՝ հունիսի 16-ին, արտառոց հայտարարություն է արել կուսակցության պաշտոնաթերթի հետ զրույցում, որը պատասխանի է կարոտում:

«Հանուն հայ ժողովրդի ազատագրության առավել քան մեկ դար ՀՅԴ-ն պարտավորվել է պայքարի դուրս գալ երեք կայսրությունների դեմ՝ միաժամանակ:

Օսմանյան, Ցարական և Պարսկաստանի Ղաջար թագավորության, ապա Սովետական ժամանակաշրջանի արհավիրքները հաղթահարելու տանջալի ճանապարհին արյուն է տվել, բանտ նստել, չարչարանք կրել, բայց չի ընկրկել և իր բոլոր հնարավորությունները ազգին ու հայրենիքին է նվիրել ու նվիրում է», ասել է Բաղումյանը «Ալիք»-ի թղթակցին:

Ճիշտ եք պարոն Բաղումյան բայց կիսով չափ: Ահա թե ինչպես.

Պայքարի եք դուրս եկել Օսմանյան կայսրության դեմ, երիտթուրքերի հետ միասին, որոնց ձեռքով հոշոտվեց Հայաստանն ու հայությունը...

Պայքարի եք դուրս եկել Ցարական և եւ ապա ԱՄՆ-ի հովանավորությամբ Խորհրդային Միության դեմ խաթարելով հայ ժողովրդի արևելյան հատվածի անվտանգությունը, իսկ ավելի ուշ ինչպես ԿԳԲ-ի հակահետախուզական նախկին պետ գեներալ Կալուգինն է, իր գրքի 221-րդ էջում, գրում զինվորագրվել եք ԿԳԲ-ի շարքերում, հանգամանք, որը ձեզ պարտադրում էր 1991 թ.-ին դեմ գնալ Հայաստանի անկախությանը:

Պայքարի եք դուրս եկել Ղաջարական կայսրության դեմ, համագործակցելով Ռեզա Շահի հետ, ով փակեց հայկական դպրոցները, բայց արտոնեց, որ ձեր «Ալիք» պաշտոնաթերթը աշխատի ու դեռ զորակցություն ստանալով երկշաբաթաթերթից շաբաթաթերթի եւ այնուհետ երկօրյայի վերածվի։

Իհարկե ճիշտ է, որ ՀՅԴ-ի, ինչպես նաեւ այլ հայակական կուսակցությունների երիտասարդությունը կատարել է զոհողություն, բայց կուսակցության օտարամետ եւ ապիկար ղեկավարությունը չարաշահել է նրանց նվիրումը։

Այդուհանդերձ, ձեր խոսքում ընդգծված վերջին կետը ընդհանրապես անհասկանալի է. Էդ երբվանի՞ց ՀՅԴ-ն «իր բոլոր հնարավորությունները ազգին ու հայրենիքին է նվիրել ու նվիրում»:

Երևում է դուք նույնիսկ ձեր կուսակցության պատմությունը չգիտեք: Երբ դեռ նոր էիք հիմնվել թալանում էիք հայ մեծահարուստներին, փաստերը կարող եք կարդալ «Դրօշակ»-ում: Այնուհետ 1920-21 թթ.-ին թալանեցիք Հայաստանի պետական գանձն ու ոսկին, որն էլ երբեք չվերադարձրիք, այս մասին էլ կարող եք կարդալ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետութիւն» հաստափոր գրքում: Եվ իվերջո, վերջին տասնամյակներում, տզրուկի նման ծծում եք համայնքների ունեցվածքը, չարաշահում ազգի բոլոր հնարավորությունները, հատկապես Իրանում:

Իսկ ՀՀ-ում մասնակցել եք երկրի թալանման հակապետական գործողությանը, որին իբր հետևանք 2018թ. դեկտեմբերի 7-ին, ստացաք Հայ ժողովրդի պատասխանը, ով համապետական ընտրությամբ արտահայտեց իր վերաբերումը ՀՅԴ-ի նկատմամբ՝ ամբողջովին մերժելով ձեզ։

Եթե այս բոլորից հետո ունակ չեք կատարել ճիշտ հետևություններ, շարունակվելու է ձեր կուսակցության դեպի անդունդ գնալու ընթացքը, որին չի կարող արգելակել ոչ մի թալանված գումար` լինի դա Սփյուռքի հայկական համայնքներից թե Հայաստանի Հանրապետությունից։

Նկարը «Ալիքից»

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0