Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Իրանում հայ գործարարին սպառնում են «գլուխը կտրել»

Իրանում հայ գործարարին սպառնում են «գլուխը կտրել»

By
Իրանում հայ գործարարին սպառնում են «գլուխը կտրել»

Ո՞վքեր են թաքնված սպառնալիքի հետևում

Վերջերս իրանահայ համայնքում շրջում է տեսանյութ, որտեղ Վահիկ Քեշիշյան անունով մի դաշնակցական, ով Թեհրանում հայտնի է «Սև Վահիկ» մականունով, իր ֆեյսբուքյան էջում խոսք ուղելով իր «ընկերներին» բացեիբաց սպանության սպառնալիքներ է կատարում։ Սպանության թիրախը իրանահայ համայնքի հայտնի մի գործարար-բարերար է, ով, ըստ նրա՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը Հայաստանն է պառակտում, այդ գործարարն էլ «առնելով դաշնակցականներին» պառակտում է իրանահայ համայնքը։ Չորս րոպե տեվողությամբ տեսանյությում «Սև Վահիկ»-ը իր կուսակցական պատկանելիությունը հպարտությամբ շեշտելով, հետևյալ բառերով հայտարարում է, որ գործարարի կյանքին ինչպես է վերջակետ դնելու «Մեկ օր կարթնանաս ու կտեսնես գլուխդ վզիդ վրա չի»:

Անկախ այն երևույթից, որ սպանության սպառնալիքը անհատական քայլ է թե կուսակցական հրահանգ, պարզ է, որ հենց այս տեսանյութով, սպառնալիքի ենթակա անձը ունի բավարար հիմքեր և բացահայտ իրավական հնարավորություն ծանր պատասխանատվության ենթարկելու իրեն սպառնացողին, սակայն, այդ դաշնակցականի հիվանդագին հայտարարությունները, քաղաքական և իրավական պատասխանատվության է հասցեագրում ՀՅԴ ղեկավարությանը։ Այո, խոսքը ոչ միայն այն քաղաքական միջավայրի մասին է, որ այսպիսի հիվանդներ է աճեցնում, այլ շատ ավելի կարևորը՝ մահվան սպառնալիքից հետո ՀՅԴ-ի կեցվածքը, որ դատապարտման հայտարարություն հրապարակելու փոխարեն, մինչ օրս իր լռությամբ, քաջալերում է տեղի ունենալիք ոճիրը։

ՀՅԴ-ի շարունակվող լռությունը, պատասխանատվության սլակը առաջին հերթին ուղղում է, ոչ թե վահիկների հասցեին, այլ ՀՅԴ-ի առաջնային և առաջնորդող դեր ունեցող մի քանի հայտնի անձերի ուղղությամբ, ովքեր ապագայում համայնքում որևե ոճիր և բրտություն պատահելու դեպքում կրելու են պատահածի հետևանքների ամբողջական պատասխանատվությունը։

Իանահայության հիշողության մեջ դեռ թարմ են 80-ական թվականների սկզբին համայնքում տեղի ունեցած ոճրային արարքները, որ զոհերի ընտանիքնրի հայտարարության համաձայն հայտնի են մինչ օրս անպատիժ մնացած բոլոր ոճրագործների ինքնությունը։

Հայ ժողովրդի զավակները թիրախավորած ոճրային և ազգադավ արարքների ամենաթարմ օրինակը Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետի մահածեծն է, որից հազիվ փրկվեց նա և այնպես էլ չգտնվեցին նրան մահվան եզրին հասցնող հրոսակները:

Պարոնայք սթափվե՛ք և անհապաղ հրապարակավ կեցվածք որդեգրեք և ձեր լռությամբ մի՛ առաջնորդեք, մի՛ քաջալերեք ոճրագործ տարրերին, որովհետև նման չարագործությունները օձի պես փաթաթվելու են ոչ միայն ոճիրի հեղինակի այլ առաջին հերթին հենց ձեր վզին, որից փախուստ տալ չեք կարող ու եթե չեք կամենում ինքներդ ձեր իսկ ձեռքերով ձեր վերջը տալ, ապա՝ արթնացե՛ք, քանի դեռ ուշ չէ:


Տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ

http://appfile.ir/v/832619/


 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0