Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Աստղիկ Բաբայանի Վեջին հրաժեշտը

Աստղիկ Բաբայանի Վեջին հրաժեշտը

By
Աստղիկ Բաբայանի Վեջին հրաժեշտը

Հողին հանձնվեց վաստակավոր ուսուցչի դին

Այսօր՝ հուլիսի 21-ին, առավոտյան ժամը 11-ին, եկեղեցական արարողությունից հետո հողին հանձնվեց իրանահայ վաստակավոր ուսուցիչ, տեսուչ, գրող, բանաստեղծ, ՀԲԸՄ-ի Իրանի մասնաճյուղի տարիների նախագահ տկն. Աստղիկ Բաբայանի դին:

Թաղման արարողությունից հետո ամփոփ մահախոսական ասաց «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը:

Նա բարձր գնահատեց Աստղիկ Բաբայան՝ ուսուցչի կատարած ծառայությունը և ցավ հայտնեց որ թաղմանը բացակայել է ԹՀԹ Կրթական խորհուրդը:

«Աստղիկ Բաբայանը որպես ուսուցիչ, տեսուչ, գրող և միութենական մեծ գործ կատարեց Իրանի համայնքում և նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում: Այս ծանր կորուստի համար ցավակցում եմ բոլորիս»,- ասաց Քեշիշյանը:

Թեմական խորհրդի անդամ Րաֆիկ Մելիք-Սեթյանը խորհրդի անունից ցավակցեց հանգուցյալի հարազատներին:

Համաճարակային պայմանների հետևանքով սահմանափակ մարդիկ էին ներկայացել հուղարկավորման և թաղման արարողությանը: Ներկա էին Թեմական խորհրդի ներկայացուցիչ Ռաֆիկ Մելիք-Սեթյանը, ՀԲԸՄ-ի վարչության և «Արաքս» շաբաթաթերթի խմբագրական կազմի ներկայացուցիչները, հանգուցյալի նախկին գործընկերներ և մի խումբ ծանոթներ: Ներկաներից բացի, հատուկ ծաղկեպսակներ էին ուղարկել նաև ՀՄՄ «Րաֆֆի» համալիրը և Աշխարհատեսների հայկական կենտրոնը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0