Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Պատգամավորական ժողովի նիստերը հետաձգվեցին

Պատգամավորական ժողովի նիստերը հետաձգվեցին

By
Պատգամավորական ժողովի նիստերը հետաձգվեցին

Մեղավորը կորոնան է, իսկ պատճա՞ռը...

Թեհրանի հայոց թեմի 16-րդ շրջանի Պատգամավորական ժողովի Դիվանը հանդես է եկել հայտարարությամբ, որով չեղյալ է հայտարարել այսօրվա և վաղվա՝ սեպտեմբերի 1 և 2-ի, Պատգամավորական ժողովի հերթական նիստերը: Պատճառն ըստ հայտարարության՝ համաճարակն է և պատգամավորների առողջության ապահովումը:

Իհարկե, ՊԺ Դիվանի ազնվությունն հարցականի տակ դնելու նպատակ չունենք, բայց նկատի ունենալով նիստերի օրակարգը, մանավանդ Թեմական խորհրդի զեկուցման պարագան՝ ազգային կալվածների վաճառքի, ազգային բյուջեի մեծ բացի ու վերջին նվիրահավաքների վերաբերյալ, ու նաև արդեն իսկ համայնքում տարածված շշուկները ԹՀԹ Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամյանի կորոնավիրուսով վարակված լինելու կապակցությամբ, մտահոգությունների տեղիք է տալիս և հարց առաջացնում, որ արդյո՞ք նիստերի հետաձգման բուն պատճառը, իսկասպես, պատգամավորների առողջությունն է:

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0