Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայաստանում ուժեր կան, գործում են Իլհամ Ալիևին զուգահեռ

Հայաստանում ուժեր կան, գործում են Իլհամ Ալիևին զուգահեռ

By
Հայաստանում ուժեր կան, գործում են Իլհամ Ալիևին զուգահեռ

«Սահմանադրական դատարանը անկախության տարիների ընթացքում ֆորմալ է գոյություն ունեցել, կարևոր, վճռական պահերին, երբ հանրության համար էական է եղել ՍԴ-ի որոշումը,  ՍԴ-ն իրեն դրսևորել է որպես տվյալ պահի իշխանության կցորդ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ հավելելով, որ իրական ՍԴ-ի ձևավորումը, ըստ էության պետք է սկսել զրոյից:

«Եթե քաղաքական մեր սերունդը կարողանա լուծել իրական Սահմանադրական դատարան ստեղծելու խնդիրը, ապա դրանով մեր պետության և կյանքի կարևորագույն խնդիրը լուծած կլինենք, բայց իհարկե դա մեկ ամսվա կամ մեկ տարվա ընթացքում չի լինի, դա պրոցես է, որի նպատակը պետք է լինի այն, որ ՍԴ-ն իշխանության կցորդ չպետք է լինի»,- նշեց Հրանտ-Տեր Աբրահամյանը՝ հավելելով, որ պետության մեջ անհրաժեշտ է լինի մի մարմին, որը վեր կլինի կուակցական պայքարից, Հայաստանի ինքնիշխանության բարձրագույն կրողը կլինի, և որի վրա ո՛չ ներքին, ՛ոչ արտաքին ազդեցություններ չեն տարածվի. այնտեղ կգերիշխի միայն օրենքը: Պատմաբանի խոսքով՝ իշխանության մեջ կա այդպիսի ՍԴ ստեղծելու ցանկություն և քաղաքական կամք, բայց հանրությունն էլ պետք է գիտակցի դրա անհրաժեշտությունը և պարտադրի. միգուցե իշխանության մեջ գայթակղություն առաջանա ունենալ գրպանային ՍԴ, բայց հանրությունը չպետք է թույլ տա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՍԴ պաշտոնանկ արված անդամները և լիազորությունները կասեցված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել են, որ շարունակելու են պաշտոնավարումը, քանի որ խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխություններն իրենց համար առ ոչինչ են, Հրանտ Տեր- Աբրահամյանը նշեց. «Ցավում եմ, որ ընտրել են այս ճանապարհը, քանի որ ՍԴ անդամներին տրված էր արժանապատիվ հեռնալու ճանապարհ… Նրանց աջակցող շրջանակները շարունակում են գործել ՍԴ-ն որպես քաղաքական գործիք դիտարկելու տրամաբանությամբ»

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, Ծառուկյան-Վանեցյան համագործակցությանը՝ պատմաբանը մասնավորապես նշեց, որ Ծառուկյանը շանս ուներ ներգրավվելու նոր քաղաքական դաշտի մեջ. «ԲՀԿ-ն, բացի փողից, նաև ընտրազանգված ունի, ինչ որ չափով հանրային շահ էր ներկայացնում, իսկ Վանեցյանը «այլ օպերայից է», արտաքին ուժերի հետ է հույս կապում, բայց ով որ հույսը դնում է արտաքին ուժի վրա, նա դատապարտված է…»:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ Հայաստանում կան ուժեր, որոնք գործում են Իլհամ Ալիևին զուգահեռ:

Մանրամասն՝ տեսանյութում:

https://youtu.be/2WfmmsxsJWo

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0