Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հները բարոյական իրավունք չունեն խոսելու. գեներալ Արկադի Կարապետյան

Հները բարոյական իրավունք չունեն խոսելու. գեներալ Արկադի Կարապետյան

By
Հները բարոյական իրավունք չունեն խոսելու. գեներալ Արկադի Կարապետյան

Անկեղծ ասած, ես Իլհամ Ալիևին լուրջ չեմ վերաբերվում, օրինակ նրա հորը լուրջ էի վերաբերվում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, գեներալ Արկադի Կարապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե նորանկախ Հայաստանի ամբողջ պատմությունն ամոթի պատմություն է:

«Հայրը լավը չէր, բայց լուրջ մարդ էր, իսկ սա ոչ լավն է, ոչ էլ լուրջ է: Անլուրջ տղա է: Չեմ ուզում հայհոյել, բայց չեմ կարող ակնհայտ բաներն ասել առանց դրա: Ում հետաքրքիր է, թե պատմությունն ինչպես է եղել, ով մի քիչ փորփրի պատմությունը և մի քիչ ուղեղ ունենա, իր համար շատ պարզ կլինի, թե ինչը ոնց է եղել: Ընդ որում, սա միայն Ալիևին չի վերաբերվում, երբ մեկ-մեկ նայում են ֆեյսբուքը, տեսնում եմ, որ հայեր կան, որ Ալիևից դեբիլ են: Այսինքն ակնհայտ բաներ կան, որ ամբողջ աշխարհը գիտի ու էդքանից հետո այդ մարդը ինչ-որ հավակնություններ ունի»,-ասաց նա:

https://youtu.be/U-_D4M620fc

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0