Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ՌԴ-ում ադրբեջանցիների սանձազերծած հակահայկական միջոցառումները ազդելու են արցախյան կարգավորման գործընթացի վրա․ Ա․ Բաբաջանյան

ՌԴ-ում ադրբեջանցիների սանձազերծած հակահայկական միջոցառումները ազդելու են արցախյան կարգավորման գործընթացի վրա․ Ա․ Բաբաջանյան

By
ՌԴ-ում ադրբեջանցիների սանձազերծած հակահայկական միջոցառումները ազդելու են արցախյան կարգավորման գործընթացի վրա․ Ա․ Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Հատկապես Ռուսաստանում ադրբեջանցիների սանձազերծած հակահայկական միջոցառումները մեծապես ազդելու են արցախյան կարգավորման գործընթացի վրա։ Վստահ եմ, որ մեր դիվանագետներն այս ուղղությամբ արդեն հետևություններ արել են և կանեն։

Աստված մի արասցե, որ բարբարոսությունները ահագնանան։ Հույս ունենանք, որ ալիքը ՌԴ իրավապահների գործուն միջամտությամբ արագ կմարի։

Բայց նույնիսկ վերջին օրերին տեղի ունեցածը բավարար է, որպեսզի բոլորին պարզ լինի, որ Արցախը, նրա շուրջ ազատագրված տարածքները, հավերժ, անքննելիորեն պետք է լինեն մայր հայրենիքի հետ։

ԱԳ մեր նախարարի՝ Զոհրաբ Մնացականյանի հետ չեմ կարող չհամաձայնել՝ սա արդեն տարածքի հարց չէ, սա արցախցիների, իրենց տարածքում անվտանգ ապրելու տարրական իրավունքի հարց է, որը վերջին օրերի իրադարձություններից հետո, աներկբայորեն հաստատում է, Ադրբեջանը չի կարող երաշխավորել։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0