Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Անհրաժեշտ է համահայկական մասշտաբով ավելի խորքային ինստիտուցիոնալացնել Սփյուռքի կապիտալի և մարդուժի պոտենցիալը

Անհրաժեշտ է համահայկական մասշտաբով ավելի խորքային ինստիտուցիոնալացնել Սփյուռքի կապիտալի և մարդուժի պոտենցիալը

By
Անհրաժեշտ է համահայկական մասշտաբով ավելի խորքային ինստիտուցիոնալացնել Սփյուռքի կապիտալի և մարդուժի պոտենցիալը

Հայկական Սփյուռքը և մասնավարապես իրանահայությունը կապված իր հասարակական և ազգային առնաձնահատուկ իրավիճակին և սոցիալ, հոգեբանական և ազգային ինքնության ու պատկանելության գիտության և համայնքային կառավարման հատուկ դրվածքին, ունի լավ ու վատ կողմեր: Սակայն հիմնականում սփյուռքահայությունն, կարելի է ասել զուրկ է հայկական պետականության ընդհանուր ընկալումից և պետականության պատկանելիության իրավական հասկացությունից: Հետևաբար սփյուռքահայության մոտեցումը Հայաստանի պետականության կերտման գործընթացներին հիմնված է զգացմունքների թելադրանքների վրա, ոչ ռեալ և իրավաքաղաքական իրական և հայրենի պետության հանդեպ  քաղաքացիական պարտավորությունների կատարման գիտակցության և գործընթացներին ուղղակի մասնակցության հիմունքների վրա:

Իսկ ոչ միշտ է որ ցանկություններն ու հնարավորությունները համապատասխանեցվում են միմյանց: Հետևաբար մեր ցանկացած Հայաստանը ձևավորվում է միայն մեր զգացմունքների և իդեալական պատկերացումների վրա, որը միանգամայն չի համապատասխանում ռեալ դաշտում Հայաստանում նոր իշխանությւոնների ձևավորման և պահպանման գործընթացներին:

Սրանք կարևոր հանգամանքներ են, որ պետք է սփյուռքում ազգային չակերտավոր ասած մարմինները և պատասխանատուները հավասարակշիռ և ռեալ մոտեցում ընդունեն մեր հայրենքում ընթացող փոփոխությունների նկատմամբ և խուսափել կրկին չակերտավոր ասած «ֆիդայական» հնաոճ էմուցիաների դրսևորումներինց և փորձել քայլել Հայաստանի նոր իշխանությունների կողքին, նորացնել մեր աշխատանքի ոճը և քաղաքականությունը, վերջ դնել ավանդական և զգացմունքային պատկերացումներին և գործելակերպին, միանալ Հայաստանի ժողովրդի պահանջներին և օգտակար հանդիսանալ նոր Հայաստանի և նոր իշխանությունների ձևավորման ձգտումներին:

Այստեղ մեծ դերակատարություն կարող են ունենալ սփյուռքի տեղական անկողմնակալ և անկուսակցական գիտնականները, մասնագետները, գործարարները, մտավորականները, գրողները և սովորական ցանկացած շարքային հայը իր ներդրումը բերել Հայաստանի պետականության հզորացման, տնտեսական աճի և սոցիալ-քաղաքացիական բարգավաճման, կրթական, մշակութային և փոխադարձ շահերի հիման վրա ձևավորված տնտեսական համագործակցության ծրագրերին:

Մենք չպետք է հենվենք նախորդ փորձառությունների վրա այլ պետք է ընթանանաք հաջորդ պլանների և համահայկական նպատակների իրականացման ուղղությամբ:

Սահակ Շահմուրադյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0