Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայաստանին հարևան տարածաշրջաններում պատմականորեն բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է օգտագործել. Արմեն Պետրոսյան

Հայաստանին հարևան տարածաշրջաններում պատմականորեն բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է օգտագործել. Արմեն Պետրոսյան

By
Հայաստանին հարևան տարածաշրջաններում պատմականորեն բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է օգտագործել. Արմեն Պետրոսյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Եգիպտոս կատարած այցի շրջանակում, մասնավորապես, իր պաշտոնակից Սամեհ Շուքրիի հետ հանդիպմանը, ի թիվս այլ կարևոր ուղղությունների, անդրադարձել է նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին։ Իր խոսքում Մնացականյանը շատ կարևոր զուգահեռներ է անցկացրել Մեծ Մերձավոր Արևելքի, Արևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի անվտանգության սպառնալիքի հիմնական աղբյուրի առնչությամբ։ Այս մասին գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«ԱԳ նախարարը մասնավորապես, նշել է «․․․Ինչպես տեսնում ենք, լուրջ մարտահրավերները, անվտանգության մարտահրավերներն Արևելյան Միջերկրականից ընդլայնվում են մինչև Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: Մենք ականատես ենք լինում նույն մարտահրավերներին Հարավային Կովկասում: Դրանք փոխկապակցված են և բնութագրվում են ապակայունացման նույն աղբյուրներով:․․Ազդեցության տարածման շրջանակներում այլ տարածաշրջաններ անկայանություն և լարվածություն արտահանելու ցանկացած փորձ դատապարտելի է՝ լինի դա Հյուսիսային Աֆրիկայում, թե Հարավային Կովկասում: Անդրազգային սպառնալիքները, ներառյալ օտարերկրյա ահաբեկիչների տեղաշարժը կամ տեղափոխումը հակամարտությունների գոտի բավական մտահոգիչ է, դատապարտելի, և պետք է քայլեր ձեռնարկվեն այն հասցեագրելու ուղղությամբ»։

Հարկ է փաստել, որ հայտարարության ուղերձները բավականաչափ հստակ են և թիրախավորված, դրանց հնչեցման հարթակը՝ ճիշտ ընտրված։ Քանի որ հենց Եգիպտոսն է Արևելյան Միջերկրականում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում փորձում ձևավորել հակաթուրքական ագրեսիայի դիմակայման առանցքը։

Միևնույն ժամանակ, հարկ է հերթական անգամ հավաստել, որ բացի քաղաքական հռետորաբանությունից և քարոզչական հարթությունից, հայկական կողմը, օգտվելով ստեղծված օբյեկտիվ իրավիճակից, շատ ակտիվ և հետևողական քաղաքականնություն պետք է վարի հատկապես ընդհանուր շահերի համադրման սկզբունքի հիման վրա, բացի հակաթուրքական ուղեգծից, սեփական այլ առաջնահերթությունները ևս օրակարգ մղելու ուղղությամբ։

Պատմականորեն բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է օգտագործել առանց ավելորդ ժամանակ կորցնելու»,-գրել է Արմեն Պետրոսյանը։

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0