Գլխավոր էջ | Տարածաշրջան | Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

By
Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

Մոլդովայի խորհրդարանում շուտով առաջին անգամ կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Accent tv»-ին, այս մասին Մոլդովայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստում նշել է ազգությամբ հայ պատգամավոր Հայկ Վարդանյանը (Gaik Vartanean):

Նա նաև Մոլդովայում հայկական համայնքի ղեկավարն է, և մի քանի դեսպանների նշանակման վերաբերյալ լսումներին հարց է բարձրացրել՝ ուղղված Դմիտրի Կրոիտորին, որը Թուրքիայում Մոլդովայի դեսպանի թեկնածու է առաջադրվել:

«Հաշվի առնելով այն փաստը, որ շուտով Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի օրենսդրական նախաձեռնություն՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, և Մոլդովան կարող է միանալ Եվրամիության երկրների մեծ մասին, ինչպես նաև Ռուսաստանին, որ արդեն ճանաչել են այդ փաստը, սա կարող է հանգեցնել Թուրքիայի կառավարության բացասական արձագանքին»,-նկատել է պատգամավորը:

Հայկ Վարդանյանը նաև նշել է, որ Թուրքիայի և Եվրամիության միջև անհամաձայնության առանցքային կետերից մեկն էլ այն է, որ Թուրքիայի կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը:

2015թ. Եվրախորհրդարանը վերահաստատել է 1987 թվականի հունիսի 18-ին իր կողմից ընդունված բանաձևը, ըստ որի 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել էր ցեղասպանություն՝ ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի դրույթների համապատասխան:

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0