Գլխավոր էջ | Տարածաշրջան | Ռուսական ԶԼՄ-ները՝ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

Ռուսական ԶԼՄ-ները՝ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

By
Ռուսական ԶԼՄ-ները՝ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

Ռուսական ԶԼՄ-ները՝ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

Ռուսական ԶԼՄ-ներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մասնավորապես, «Коммерсантъ»  (Kommersant)  պարբերականը իր՝ «Փողոցը մարտահրավեր է նետել Հայաստանի վարչապետին» հոդվածում գրում է, 2018 թվականին բողոքի ակցիաների արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ բախվեց իր կառավարման դեմ տեղի ունեցող զանգվածային ակցիայի։

«Երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննության կանչեց ԲՀԿ առաջնորդին, որը քննադատում է վարչապետին «բոլոր ոլորտներում ձախողման համար», նրա հարյուրավոր աջակիցներ հավաքվեցին ԱԱԾ-ի մոտ՝ բղավելով «Նիկո՛լ, հեռացի՛ր»։ Այս միջադեպը Ն Փաշինյանի բանավոր դիմակայության գագաթնակետն էր ընդդիմության հետ, որին նա անվանում է «քաղաքական բացիլներ»»,- հավելում է լրատվամիջոցը:

Кавказский узел (Caucasian knot) կայքը իր՝ «Ո՞վ ավելի ուժեղ կգտնվի՝ Ծառուկյանը, թե Փաշինյանը» հոդվածում գրում է, որ կիրակի էր, արևոտ եղանակ, շատերը ցանկանում էին իրենց ընտանիքների հետ գնալ հանգստանալու և այդպես էլ արեցին քաղաքականության ժամանակը չէ, թեև Երևանում անհանգիստ էր։ «Ցուցարարները քննադատում էին Նիկոլ Փաշինյանին, բացականչում՝ Ծառուկյանի անունը։ Վերջինը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, ով միշտ իր ունեցվածքից ինչ-որ տոկոս կիսել է ժողովրդի հետ»:

Interfax գործակալությունը գրում է, որ Հայաստանի ոստիկանությունը 252 անձի նկատմամբ իրականացրել է վարչական ձերբակալում։ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից հարցաքննվել է ավելի քան ութ ժամ: Росбалт-ը հիշեցնում է, որ Փաշինյանը մոռացել է իր ցուցարար անցյալի մասին ընդդիմության կողմնակիցներին Հայաստանում ցրում էին։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0