Գլխավոր էջ | Տարածաշրջան | Թուրքիայի օդուժը Իրաքի հյուսիսում ռմբակոծության է ենթարկել քրիստոնյաների բնակավայրերը

Թուրքիայի օդուժը Իրաքի հյուսիսում ռմբակոծության է ենթարկել քրիստոնյաների բնակավայրերը

By
Թուրքիայի օդուժը Իրաքի հյուսիսում ռմբակոծության է ենթարկել քրիստոնյաների բնակավայրերը

Թուրքիայի օդուժը Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ մեկնարկած «Արծվի մագիլ» ռազմագործողության շրջանակում հունիսի 21-ի երեկոյան ռմբակոծության է ենթարկել Հաֆթանին շրջանում գտնվող քրիստոնյաներով բնակեցված Իսըվ Ավա գյուղը։

Այս մասին հայտնում է քրդական  «AnfTurkce» լրատվականը։

Թուրքիայի զինուժին պատկանող կործանիչների հարվածներից մեծ վնաս են կրել նշյալ շրջանի գյուղացիների այգիներն ու հողամասերը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ թուրքական օդուժը ռմբակոծել է նաև Իրաքի  Զախո քաղաքի հարակից բնակավայրերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր Իրաքի հյուսիսում երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ «Pençe-Kartal» ռազմական օպերացիայի մեկնարկի մասին։ Թուրքիայի օդուժը շարունակում է ռմբակոծություններ հասցնել Սինջար, Քարաջաք, Քանդիլ, Զափ, Ավաշին Բասյան և Հաքուրք շրջաններին։ Ռազմագործողության նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսում գտնվող PKK-ի հենակետերը։

Աղբյուր`    anfturkce.com

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0