Գլխավոր էջ | Տարածաշրջան | Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով

Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով

By
Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով

Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal» (Մագիլ-արծիվ) անվանումով լայնամասշտաբ ռազմական գործողության վերաբերյալ հայտարարություն է տարածել Եվրոպայի ասորիների միությունը (ESU)։

«Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ իրականացվող ռազմագործողության հետևանքով այդ շրջանի 20 ասորական գյուղեր դատարկվել են», ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ ռազմական գործողությունների պատճառով այդ գյուղերի բնակիչները տեղափոխվել են Դոհուքի, Զախոյի ու այլ անվտանգ շրջաններ։

«Եվրոպայի ասորիների միությունը Իրաքի իշխանություններին կոչ է անում շտապ և կտրուկ միջոցներ ձեռնարկել  տարածաշրջանում Թուրքիայի ռազմական գործողությունները դադարեցնելու, շրջանի բնակավայրերի անվտանգությունն ու խաղաղությունը ապահովելու համար»,- ասվում է հայտարարությունում։

Թուրքիայի ՊՆ-ն Իրաքի հյուսիսում երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» դեմ «Մագիլ-արծիվ» ռազմական գործողության մեկնարկի մասին հայտարարել էր հունիսի 15-ին։

Թուրքիայի օդուժը շարունակում է ռմբակոծել Սինջար, Քարաջաք, Քանդիլ, Զափ, Ավաշին Բասյան և Հաքուրք շրջանները։ Ռազմական գործողության նպատակը Իրաքի հյուսիսում գտնվող PKK-ի հենակետերը վերացնելն է։

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0