Գլխավոր էջ | Տարածաշրջան | Թեհրանը եւ Դամասկոսը ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Թեհրանը եւ Դամասկոսը ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

By
Թեհրանը եւ Դամասկոսը ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Ըստ Der Spiegel-ի, Իրանի և Սիրիայի իշխանությունները ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը նախատեսում է հակաօդային պաշտպանության ուժեղացում, ինչպես նաև միջոցառումների մշակում, որոնք դիմակայելու են Վաշինգտոնի ճնշմանը: Համաձայնագիրը ստորագրել են Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին և Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Այյուբը:

Պարբերականը հիշեցնում է, որ սիրիական հակամարտությունում Իրանի կառավարությունը գտնվում է Բաշար Ասադի կողքին: Թեհրանը ֆինանսավորում է Սիրիայում տեղակայված տարբեր ռազմական կազմակերպություններ, այդ թվում`«Հըզբոլլահ»-ը: Ի պատասխան՝ իսրայելական բանակը պարբերաբար օդային հարվածներ է հասցնում Սիրիայում թիրախների դեմ՝ դրանով իսկ Իրանին թույլ չտալով ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0