Գլխավոր էջ | Տարածաշրջան | «Ռուսաստանի կոմունիստներ»-ը զբոսաշրջիկներին հորդորել են չմեկնել Թուրքիա

«Ռուսաստանի կոմունիստներ»-ը զբոսաշրջիկներին հորդորել են չմեկնել Թուրքիա

By
«Ռուսաստանի կոմունիստներ»-ը զբոսաշրջիկներին հորդորել են չմեկնել Թուրքիա

«Ռուսաստանի կոմունիստները» կարծում են, որ ռուսաստանցիները պետք է հրաժարվեն Թուրքիա կատարվող ուղևորություններից, այն բանից հետո, երբ այդ երկրի իշխանությունները որոշում կայացրեցին Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը դարձնել գործող մզկիթ: Կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը հրապարակել է «ՌԻԱ նովոստին»:

«Որպես կոմունիստ և ավելի քան հազարամյա պատմություն ունեցող երկրի քաղաքացի ՝ արտահայտելով իմ կուսակցության բազմաթիվ կոմունիստների կարծիքը, ես ռուսներին հորդորում եմ հրաժարվել Թուրքիա ուղևորություններից, քանի դեռ այդ երկրի իշխանությունները տաճարին չեն վերադարձրել թանգարանի կարգավիճակը»,- կուսակցության կենտկոմի քարտուղարի տեղակալ Յարոսլավ Սիդորովի խոսքը հրապարակել է մամուլի ծառայությունը:

 

Նրա կարծիքով, Թուրքիայի իշխանությունները հաշվի չեն առել Ռուսաստանի և այլ կրոնական, մշակութային, գիտական և հումանիտար կազմակերպությունների կոչերը և այդ գործողություններին պետք է վճռական պատասխան տրվեն իշխանությունների և Ռուսաստանի աշխարհիկ և կրոնական հասարակության կողմից:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0