Գլխավոր էջ | Տարածաշրջան | Ղարաբաղյան հակամարտության հարցով հնարավոր է, որ աշնան սկզբին տեղի ունենա հանդիպում

Ղարաբաղյան հակամարտության հարցով հնարավոր է, որ աշնան սկզբին տեղի ունենա հանդիպում

By
Ղարաբաղյան հակամարտության հարցով հնարավոր է, որ աշնան սկզբին տեղի ունենա հանդիպում

ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ աշնան սկզբին հնարավոր է՝ տեղի ունենա 3+2 ձևաչափով հանդիպում : Հանդիպումը կկայանա՝ կախված հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակից ու կորոնավիրուսի համավարակի դինամիկայից: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ամենօրյա ռեժիմով ընթանում են համանախագահների միջև շփումներ։ «Այժմ գլխավոր խնդիրը իրավիճակի թուլացումն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական լուծման տարբերակների որոնումը, իսկ իրավիճակը շարունակում է լարված մնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- նշել է աղբյուրը: Հանդիպման վայրի մասին հստակ տեղեկություն չի հաղորդվում:   

 

   

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0