Գլխավոր էջ | Թուրքիա | Իբրահիմ Քալըն․ «Առանց Թուրքիայի ոչ ոք երբեք չի կարող խաղ խաղալ»

Իբրահիմ Քալըն․ «Առանց Թուրքիայի ոչ ոք երբեք չի կարող խաղ խաղալ»

By
Իբրահիմ Քալըն․ «Առանց Թուրքիայի ոչ ոք երբեք չի կարող խաղ խաղալ»

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը CNN-ի թուրքական ծառայության ուղիղ եթերում անդրադարձել է Լիբիայում տիրող իրավիճակին, այդ երկրում Թուրքիայի գործողությունների շուրջ վերջերս կատարված քննադատական հայտարարություններին և կոշտ արձագանքներին։

Քալընը պնդել է, թե «ոչ մի երկիր երբեք չի կարող առանց Թուրքիայի խաղ խաղալ»։

Քալընը հորդորել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարին և իր ուժերին՝ դուրս գալ լիբիական Սիրտե և Ջուֆրա շրջաններից։ Նա նշել է, որ Լիբիայում հրադադարի հաստատման համար դերակատարները պետք է վերադառնան 2015թ համաձայնագրին։

«Այժմ Ռուսաստանը աջակցում է Հաֆթարին։ Մենք շարունակելու ենք նրանց հայտնել մեր տարակարծության մասին։ Սկզբում ԱՄՆ-ն էր աջակցում Հաֆթարին, այնուհետև, երբ Հաֆթարը մերձեցավ Ռուսաստանին, ԱՄՆ-ը հրաժարվեց աջակցել։ ԱՄՆ-ը խուսափում է որոշիչ դեր խաղալուց»,-ասել է խոսնակը։

Քալընըի խոսքով՝ Լիբիայում հրադադարի հաստատման համար Թուրքիան կապի մեջ է բոլոր երկրների հետ։

«Դուք, որ փորձում եք Թուրքիային դուրս թողնել (խաղից-խմբ), պետք է հասկանաք, որ առանց Թուրքիայի որևէ ծրագիր չեք կարող կազմել։ Երբեք առանց Թուրքիայի ոչ ոք չի կարող խաղ խաղալ։ Անհրաժեշտ պատասխանը կստանան»,-պնդել է նա։

Աղբյուր`    haber7.com

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0