Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայի իշխանությունները բանտարկել են տասնօրական երեխայի

Թուրքիայի իշխանությունները բանտարկել են տասնօրական երեխայի

By
Թուրքիայի իշխանությունները բանտարկել են տասնօրական երեխայի

Իրանական «Ազերիհա» կայքէջը, մեջբերելով «Ահվալ» կայքէջին, տեղեկացնում է, որ Թուրքիայի իշխանությունները, անմարդկային գործելաոճ որդեգրելով, բանտարկել են նորածին երեխային և նրա մորը: Անկարայի դատական իշխանությունները նորածնի մորը մեղադրել են ահաբեկչության մեջ:

Ըստ բանտարկված կնոջ ամուսնու՝ նորածնի աչքերից մեկը բուժխնամքի կարիք ունի, բայց իշխանությունները թույլ չեն տալիս, որ նա բուժում ստանա:

Նա հավելել է, որ իր երկու տարեկան դստերը նաև բանտարկել են մոր և տասնօրական երեխայի հետ միասին:

 

Երեխայի իրավապաշտպանների տվյալներով՝ Թուրքիայի բանտերում պահվում է մոտ 700 երեխա:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0