Գլխավոր էջ | Թուրքիա | Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրաձայնել է Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը

Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրաձայնել է Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը

By
Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրաձայնել է Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը

Կարո Փայլանը, ով Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր է, «Սուրբ Կույսեր» հայկական մենաստանի հարցը բերել է Թուրքիայի խորհրդարանի օրակարգ։

Գանձախույզների համար շարունակում է թիրախ լինել և շարունակաբար ավերվել Վանի Գյուրփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող «Սուրբ Կույսեր» վանական համալիրը։ Հայ պատգամավորը հիշեցրել է, որ 16-րդ դարի կառույց համարվող այս համալիրը ժամանակին շուրջ 300 կույսերի է ապաստան տվել և տարածաշրջանում կարևոր կրթական կենտրոն է եղել։

«Նաև ճարտարապետական տեսակետից կարևոր նշանակություն ունեցող այս կառույցը ցավոք տարիներ շարունակ լքվածության և գանձախույզների վանդալիզմի հետևանքով արդեն գրեթե լիովին ոչնչացման եզրին է։

Գանձախույզների գործունեության և իշխանությունների անտարբերության հետևանքով Վանի և շրջակայքի պատմամշակութային կոթողները ավերվում են», – նշել է պատգամավորը։

Փայլանը հարցադիմում է ներկայացրել, նշելով, որ ակնկալում է մշակույթի և զբոսաշրջության նախարարի պատասխանը։ Պատգամավորը փորձել է պարզել, արդյոք Թուրքիայի իշխանությունները պատրաստվու՞մ են վերականգնել «Սուրբ կույսեր» վանական համալիրը։ Նա ներկայացրել է մի քանի հարցեր:

Ներկայացնում ենք նրա հարցերը.

«1 Պարզվե՞լ է արդյոք, թե ովքեր են գանձ գտնելու նպատակով հորատումներ անում «Սուրբ կույսեր» մենաստանում և նրա շուրջը, նրանց դեմ իրավական գործընթաց հարուցվե՞լ է։

2 Ինչու՞ Ձեր նախարարությունը պահպանության տակ չի առնում «Սուրբ կույսեր» մենաստանն ու Վան նահանգում գտնվող մյուս քրիստոնեական պատամական կառույցները։

3 «Սուրբ կույսեր» մենաստանի վերակառուցմանն ուղղված որևէ աշխատանք ծրագրու՞մ եք:

4 Կազմվե՞լ է արդյոք Վան նահանգում գտնվող և հայերի կողմից կառուցված մենաստանների, եկեղեցիների և մշակութային կառույցների ցուցակը։

5 Հայերից մնացած մշակութային հետքերի ոչնչացումը մինչ օրս պետական քաղաքականություն է եղել։ Մտածու՞մ եք արդյոք որևէ փոփոխություն մտցնել այս քաղաքականության մեջ։

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0